Գորգերը սոսկ պատմություն փոխանցող չեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Դեռևս  հնագույն ժամանակներից  մարդիկ  խոտից, եղեգից փսիաթ-փռոցներ են գործել: 
Դրանք ոստայնանկության  պարզագույն նմուշներն էին:  Գորգագործությունը և կարպետագործությունը իրենց  ծաղկմանն են հասել զարգացած միջնադարում՝ 9-13-րդ դդ., ինչի մասին են վկայում հայ և օտար մատենագրական տեղեկությունները: 
Արաբ  պատմիչները նշում են, որ ամենաարժեքավոր գորգերը  հայկական գորգերն էին, որովհետև նրանք պատրաստված էին բարձրորակ բրդով և ներկված դիմացկուն «որդան կարմիր» ներկանյութով:  
Գորգի և կարպետի զարդանկարները  իրենց  բովանդակությամբ առնչվում են հայկական արվեստի այլ ճյուղերի` ճարտարապետության, խաչքարերի, քարի, փայտի, գեղարվեստական մշակման, մանրանկարչության հետ: Հայաստանում գրեթե բոլոր շրջաններում զբաղվել են կարպետագործությամբ և գորգագործությամբ:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=oEbz8uPsIeg&feature=youtu.be]ARMNEWS Հեռուստատեսության[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


