211652_close_icon
views-count2412 դիտում article-date 09:30 25-10-2017

Մանրամասներ 102-րդ ռազմաբազայի միջադեպից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողներից մեկը սպանել էր իր ծառայակցին, այնուհետև ինքնասպանություն գործել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողների միջև վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում: Վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից: Սկզբում վեճը հանդարտվել է, բայց հետո նրանք շարունակել են խոսակցությունը: Իսկ ավելի ուշ հնչել են ճակատագրական կրակոցները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր