18941 դիտում
10:55 24-10-2017
Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները. ո՞րն է նրանց այցի նպատակը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է «Մեծ Արևելքի» մասոնական օթյակը:
Ի դեպ, ըստ Աբբասի, Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրանկոմասոնական օթյակ: Ընդհանրապես մասոնների ու մասոնականության մասին շատ առասպելներ կան, որոնք շարունակում են այդպիսին մնալ, քանի դեռ այս օթյակները գաղտնիության քողով են պատված:
Ֆրանսիացի այս մասոնն էլ հայտարարեց, որ Հայաստանում ունեն ընկեր և եղբայր հայեր, դրա համար էլ ցանկացել են այստեղ ևս օթյակ բացել, սակայն ոչ ոք չգիտի, թե ովքեր են հայ մասոնները: Ո'չ վերջիններս են բացահայտում իրենց ով լինելը, ո'չ էլ տվյալ կառույցի ղեկավարներն են հստակ ու բաց խոսում իրենց աշխատանքի և հիմնադրման նպատակների մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4573 դիտում
10:36 03-03-2020
Կորոնավիրուսը և մասոնները․ «Առավոտ»
2522 դիտում
09:05 06-06-2014
«Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին ակտիվացել է․ Ժողովուրդ
4459 դիտում
14:15 22-05-2018
Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս
Այս բաժնից
724 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
733 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
439 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»