211652_close_icon
views-count3198 դիտում article-date 20:21 23-10-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1995 թ. ծնված Ի. Դ.-ը (Ռումինիայի քաղաքացի) ընկել է էլեկտրական աշտարակից (մոտ 10 մ բարձրություն): Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1940 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն մոտենալ, բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. անկողնում անօգնական վիճակում պառկած է եղել 1940 թ. ծնված Լ. Մ.-ը, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Նմանատիպ նյութեր