Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց մրցաշրջանի` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մոնակում կայացած գալա համերգի ժամանակ ճանաչվեց 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:
Բացի պորտուգալացուց, այդ մրցանակի հավակնորդներ էին նաև Գարեթ Բեյլն ու Անտուան Գրիզմանը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում նվաճեց Չեմպիոնների լիգան, իսկ Պորտուգալիայի հավաքականի հետ դարձավ Եվրո-2016-ի չեմպիոն: