NBA-ի խաղում հիասթափված բասկետբոլիստը համբուրել է մրցավարի ճաղատը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բասկետբոլի NBA-ի առաջնության «Շարլոտ Հորնեթս»-«Ատլանտա Հոուկս» խաղում յուրօրինակ վարքագիծ է դաշտի տերերի կենտրոնային Դուայտ Հովարդը:
Խաղի ընթացքում մրցավարը Հովարդին հինգերորդ նկատողությունն է արել, որից հիասթափված բասկետբոլիստը մոտեցել և համբուրել է մրցավարի ճաղատը:
Ուշագրավ է, որ մրցավարը որևէ կերպ չի արձագանքել այդ համբույրին:
Հանդիպումն ավարտվել է «Շարլոտի» հաղթանակով՝ 109:91, իսկ Հովարդը խաղից հեռացել է՝ վաստակելով 20 միավոր: