Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Հոկտեմբերի 22-ին, ժամը 03:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 02:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 23 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: