211652_close_icon

Ցտեսություն՝ օնլայն գնումներին. անմաքս առցանց առևտրի ծավալը կսահմանափակցի մինչև 11.000 դրամը. «Ժողովուրդ»

views-count9726 դիտում article-date 10:13 21-10-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից: Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առևտրի ծավալները: Այդ ամենը կանդրադառնա նաև ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը ևս ԵՏՄ անդամ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչև 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչև 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր