10474 դիտում
22:25 20-10-2017
Արցախի Հանրապետության պետական նախարարը Մարտակերտում և Մարտունիում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին և 20-ին, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, նշված շրջանների համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղատնտեսական աշխատանքների և տեղական ինքնակառավարման բնագավառի բարեփոխումների շուրջ:
Խորհրդակցությունների ընթացքում պետնախարարին զեկուցվել են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների ու անցնող տարում գրանցված ցուցանիշների մասին: Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և մանրամասն անդրադարձել ոլորտում իրականացվելիք ծրագրերին, որոնք ամրագրված կլինեն գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում:
«Գալիք տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու ոռոգովի տարածքների ծավալների մեծացմանը: Այդ նպատակով զգալի ֆինանսական միջոցներ են նախատեսվում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և բարեգործական աղբյուրներից: Զուգահեռ դրան, այս ուղղությամբ առաջնահերթությունը տալու ենք կաթիլային եղանակով ոռոգմանը, որի համար պետական աջակցություն ենք տրամադրելու այգեգործներին՝ և՛ դրամաշնորհի, և՛ փոխառության տեսքով»,- ասել է պետնախարարը:
Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև անասնապահության փակ պահվածքի, ցանքաշրջանառության և գյուղամերձ տարածքների մշակման հետ կապված մի շարք խնդիրների: Նա կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ դերակատարությունը դրանց լուծման հարցում:
Խոսելով ներշրջանային ճանապարհների բարեկարգման և վերահսկողության մասին՝ պետնախարարը նշել է, որ շուտով շրջանների վարչակազմերին համապատասխան տեխնիկական հնարավորություններ են տրվելու, որպեսզի տեղական իշխանությունների միջոցով առկա խնդիրները ժամանակին և արդյունավետ լուծում ստանան:
Խորհրդակցություններից հետո, Ա. Հարությունյանը այցելել է Մարտակերտի չրերի գործարան, իսկ Մարտունիում՝ ծխախոտի չորանոց՝ դրանց ընթացիկ աշխատանքներին և արտադրական պայմաններին ծանոթանալու նպատակով: Պետնախարարն ընդգծել է պետական աջակցությամբ ստեղծված ձեռնարկությունների կարևորությունը՝ տեղերում, ընդհանուր առմամբ, շուրջ 100 մշտական ու սեզոնային աշխատատեղ ապահովելու գործում:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
13:49 05-03-2023
Ադրբեջանի ԶՈՒ-Ն Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ
2176 դիտում
13:00 19-02-2021
Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում չպայթած հրթիռներ և կասետային ռումբեր են վնասազերծվելու
Այս բաժնից
511 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
832 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում