Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում չպայթած հրթիռներ և կասետային ռումբեր են վնասազերծվելու
Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, հարակից բնակավայրերում նախատեսվում են հայտնաբերված պայթյունավտանգ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Վնասազերծվելու են չպայթած կասետային ռումբեր և հրթիռներ: Պայթյունի ձայները լսելի կլինեն հարակից բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Լրացուցիչ տեղեկատվության համար գործում է 911 տեղեկատու հեռախոսահամարը:
Լրացուցիչ տեղեկատվության համար գործում է 911 տեղեկատու հեռախոսահամարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման...
Posted by ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն on 2021 թ. փետրվարի 18, հինգշաբթի