211652_close_icon

ԱՄՆ-ի սենատը հաստատել է 2018թ-ի համերկրային բյուջեի մասին բանաձևը, այն կգործի՝ ի շահ Թրամփի հարկային բարեփոխումների

views-count2618 դիտում article-date 11:39 20-10-2017
ԱՄՆ-ի սենատում հաստատվել է 2018 ֆինանսական տարվա 4 տրիլիոն դոլարի չափով համերկրային բյուջեի մասին բանաձևը, հաղորդում է Associated Press-ը։ Նախագծին կողմ է քվեարկել 51, դեմ՝ 49 սենատոր։ Այսպիսով, այն կիրականացվի՝ շնորհիվ սենատում հանրապետականների գերակշիռ մասի։ Հաստատված բյուջեն հնարավորություն կտա նախագահ Դոնալդ Թրամփին իրագործել իր ծրագրած հարկային բարեփոխումները։ Ըստ գործակալության՝ առաջիկա 10 տարիներին հարկերի նվազեցումը ԱՄՆ-ի պակասորդը կավելացնի 1.5 տրիլիոն դոլարով։

Նմանատիպ նյութեր