1718 դիտում
10:32 28-08-2014
Կալիֆորնիայի նահանգի Սենատը ընդունել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին AJR 32 բանաձևը. Asbarez
Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատը երեկ ձայների զգալի մեծամասնությամբ ընդունել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին AJR 32 բանաձևը և դրանով իսկ պաշտոնապես կոչ արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության զարգացմանը:
Աղբյուրը նշում է, որ այս մասին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչները:
Իր ելույթում սենատոր Դե Լեոնը մասնավորապես նշել է. «Հայ ժողովուրդը այս տարածաշրջանում մեծապես տուժել է և արժանի է ազատ և անկախ հայրենիք ունենալու, որտեղ չի ենթարկվի վտանգների ու հալածանքների»:
AJR 32 բանաձևը Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի կողմից ընդունվել էր այս տարվա մայիսին:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
10:30 10-05-2014
Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստը
1534 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
1469 դիտում
15:50 02-05-2014
Կալիֆորնիայի խորհրդարանում մեկնարկում են ԼՂ անկախության ճանաչման քննարկումները. Azatutyun.am
Այս բաժնից
1273 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1030 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1024 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները