211652_close_icon
views-count2490 դիտում article-date 19:30 19-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք։ Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր