Հյուս. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզչին 16 ամսով զրկել են վարորդական իրավունքից
Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մայքլ Օ’Նիլը զրկվել է վարորդական իրավունքից:
Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունը 48-ամյա մասնագետի մեքենան կանգնեցրել էր և պարզել, որ վերջինս անսթափ վիճակում է գտնվում:
Մարզչի օրգանիզմում ալկոհոլի չափաբաժինը (65 միկրոգրամ) երեք անգամ գերազանցել է թույլատրելի նորման:
Օ’Նիլը ընդունել է իր մեղքը: Նա տուգանվել է 1300 ֆունտով և 16 ամսով զրկվել մեքենա վարելու իրավունքից: