Հյուս. Իռլանդիայի հավաքականի հարձակվողը փողոցում ձեռնաշարժությամբ է զբաղվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական 3-րդ դիվիզիոնի «Օքսֆորդ Յունայթեդ» թիմի հարձակվող Գևին Ուայթը խոշոր սկանդալի կիզակետում է [url=https://www.mirror.co.uk/sport/football/news/gavin-whyte-filmed-masturbating-street-13858203]հայտնվել[/url]:
22-ամյա հարձակվողին ոստիկանություն են կանչել տեսանյութ հրապարակվելուց հետո, որտեղ ֆուտբոլիստը ընկերոջ հետ միասին փողոցում հարբած վիճակում ձեռնաշարժությամբ է զբաղվում:
Երկու երիտասարդներն էլ հարբած են եղել, նրանք քայլել են փողոցով ու երգել:
«Օքսֆորդն» ու նրա գլխավոր մարզիչը արդեն հանդես են եկել Ուայթի վարքագծի քննադատությամբ՝ այն որակելով անթույլատրելի:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Այս մրցաշրջանում Ուայթը ակումբի կազմում 22 խաղում 4 գոլ է խփել, իսկ սեպտեմբերին նորամուտն է նշել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում: