Ժամը 17:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էր միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ էր:
Պատճառը ձյան տեղումներն էին: