211652_close_icon
views-count53109 դիտում article-date 09:40 08-12-2017

Ժամը 09:30-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: [b] Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից):[/b] Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/b]

Նմանատիպ նյութեր