211652_close_icon
views-count5121 դիտում article-date 10:52 17-10-2017

Երևանում բնակարանների միջին գինը 10 տարում նվազել է 43 %-ով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կի­սամյակում Երևանում ան­շարժ գույքի գինը հասել է իր տասնամյա նվազագույ­նին: Բնակարանները այսքան էժան չեն եղել նույ­նիսկ 2008-2009 թթ. ճգնա­ժամից հետո, երբ բնակչու­թյան գնողունակությունը կտրուկ նվազեց: Հաշվարկների պարզության հա­մար վերցրել ենք Երևանի Շենգավիթ համայնքում բազմաբնակա­րան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը, որը ան­ցած 10 տարիներին արձանագրել է ՀՀ պետական կադաստրի կոմի­տեն: Շենգավիթ համայնքում բնակարանների գինը Երևանի բոլոր համայնքներում արձա­նագրված գների միջինին շատ մոտ է: Մեկ քմ-ի ամենա­բարձր միջին գինն անցած տարի­ների ընթացքում արձանագրվել է 2008 թվականի առաջին կիսամ­յակում՝ մեկ քմ-ի գինը կազմել է 892 դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում մեկ քմ-ի գինը կազ­մել է ընդամենը 510 դոլար: Փաս­տորեն 2008 թվականի համեմատ բնակարանները Հայաստանում էժանացել են մոտ 43 տոկոսով: Բայց պետք է նկատել, որ որոշա­կի ժամանակահատվածներում բնակարանների գները եղել են, պատկերավոր ասած՝ «կեղծ»: Օրի­նակ, 2009 թվականին, երբ համաշխարհային ճգնաժամը հարվածեց ՀՀ տնտեսությանը և Հայաստա­նում պաշտոնապես գրանցվեց մոտ 15 տոկոս տնտեսական ան­կում, բնակարանները փոքր-ինչ էժանացան 892 դոլարից հասնելով 712 դոլարի: Եթե 2008 թվականին կադաստ­րում գրանցվել էր 8642 գործարք, ապա 2009 թվականին գործարքների թիվը գահավիժել է ավելի քան 33 տոկոսով՝ հասնելով 5752-ի: Այ­սինքն՝ բնակարանների գինը իներ­ցիայի հետևանքով քիչ է էժանացել, ինչն էլ բերել է պահանջարկի կտ­րուկ նվազմանը: Դա բերել է նրան, որ 2010 թվականին բնակարաննե­րն ավելի են էժանացել՝ մեկ քմ-ի գի­նը դարձել է 664 դոլար, ու դա հան­գեցրել է պահանջարկի որոշակի վերականգնման գործարքների թիվն աճել է մինչև 7733-ի: 2011-ին բնակարաններն ավելի են էժանացել. 627 դոլար, ու դրա շնորհիվ բնակարաններն ավելի ակտիվ են գնել ու վաճառել՝ գործարքների թիվը հասել է 8480-ի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր