211652_close_icon

Կիևի կենտրոնը Սաակաշվիլիիի մասնակցությամբ հավաքից ժամեր առաջ փակել են

views-count8240 դիտում article-date 12:18 17-10-2017
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական փողոցները փակվել են քաղաքապետարանի որոշմամբ, իսկ նախագահականում պատասխանել են, որ միջոցառումները իրականացվում են Մալթայի նախագահ Մարիա Լուիզա Կոլեյրո Պրեկի ժամանման կապակցությամբ, հաղորդում է Tass-ը։ Այսօր մեկ այլ միջոցառում էլ է տեղի ունենալու. Կիևի կենտրոնում նախատեսված է Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի միտինգը։ Վերջինիս խոսքով՝ ինքը և իր կողմնակիցները որոշել են միանալ քաղաքացիական ակտիվիստներին և հոկտեմբերի 17-ին հավաքվել Կիևում՝ 3 պահանջով՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենք։

Նմանատիպ նյութեր