Մոսկվայում «մեծ հավաքից» առաջ ադրբեջանցի «օրենքով գողի» են սպանել. տեսանյութ
Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող», Չըլդըրը Իլգար Զահիր օղլուն: Վերջինս Վրաստանի քաղաքացիություն ուներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:
Վերջինիս դին՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, իր Toyota մակնիշի ավտոմեքենայի մեջ գտել են Մոսկվայի Պետրովո-Ռաումովո շրջանում՝ գարածի մեջ, իսկ ավտոմեքենայի դուռը եղել է ջարդված:
Նախնական տվյալներով՝ ադրբեջանցին սպանվել է «գողական մեծ հավաքի» նախօրեին: