6509 դիտում
10:02 16-02-2017
Ջավախքցի 200 ուսանողների ծաղկաձորյան հավաքից հետո «Տաշիրը» նախընտրական շրջանում կդադարեցնի բարեգործական ծրագրերը
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված ջավախքցի 200 ուսանողներին առնչվող ծրագրից հետո բարեգործական այլ ծրագրերը ժամանակավորապես դադարեցնելու հետ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ջավախք աշխարհը մշտապես եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում: Տարիների ընթացքում հնարավորությունների սահմաններում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հասկանալի պատճառներով միտված են հայապահպանությանը, ջավախահայությանը նեցուկ ու ապավեն լինելուն, կրթամշակութային ծրագրերին աջակցելուն:
Մասնավորաբար, պարգևատրվել են Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ջավախքցի ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին և այլն:
Եվ ահա, ինչպես նախապես հայտարարվել էր, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հերթական ծրագիրն է կյանքի կոչվելու: Փետրվարի 24-26-ը ծնունդով ջավախքցի՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 200 ուսանողներ իրենց եռօրյա հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորում: Ինչպես նախորդ բոլոր եռօրյա հավաքների ժամանակ, այս անգամ էլ ուսանողների համար կկազմակերպվեն ինտելեկտուալ, մարզական, մշակութային բազմազան մրցույթներ ու միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ:
Հ.Գ.-Հաշվի առնելով, որ առջևում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ են, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է նշյալ միջոցառումից հետո մինչև ընտրությունների ավարտը ժամանակավորապես դադարեցնել հիմնադրամի ծրագրերը: Նոր ծրագրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի խորհրդարանական ընտրություններից հետո»:
Նմանատիպ նյութեր
3079 դիտում
11:13 28-02-2017
Ջավախքցի 200 ուսանող պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում էր՝ եռօրյա հանգստի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3495 դիտում
13:48 07-02-2018
Ավետիք Վարդանյան. Ծանրաբեռնված հավաքից հետո այս արդյունքը գոհացուցիչ է
5838 դիտում
13:28 05-02-2014
Մոսկվայում «մեծ հավաքից» առաջ ադրբեջանցի «օրենքով գողի» են սպանել. տեսանյութ
Այս բաժնից
1066 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
895 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1171 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild