Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայ տղամարդ է սպանվել
Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայ տղամարդ է սպանվել: Ինչպես հայտնում է [url=https://lenta.ru/news/2017/10/16/kill/]lenta.ru[/url]-ն, անհայտ անձը տղամարդու ուղղությամբ կրակել է առավոտյան ժամը 08:30-ին, երբ նա դուրս է եկել մեքենայից:
Մարդասպանը մի քանի կրակոց է արձակել:
Իրավապահների խոսքով՝ հանցագործության բնույթը թույլ է տալիս խոսել պատվիրված սպանության մասին:
Հանցագործն առնվազն 4 կրակոց է արձակել տուժածի ուղղությամբ: Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները: