Ռուս հաղորդավարն ուղիղ եթերում հարձակվել է ամերիկացի լրագրողի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հաղորդումը նվիրված էր ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում ռուսական հյուպատոսությունների շենքերի վրայից ՌԴ դրոշները հանելու փաստին, որի ժամանակ կրքերն այնքան են բորբոքվել, որ հաղորդավար Արտյոմ Շեյնինը հարձակվել է հաղորդման հյուրերից ամերիկացի լրագրող Մայքլ Բոմի վրա և պահանջել, որպեսզի նա իրեն չհրահրի։
Իրավիճակին միջամտել են Շեյնինի գործընկերուհի Եկատերինա Ստրիժենովան և հյուրերից Ֆրանց Կլինցևիչը։