211652_close_icon
views-count4067 դիտում article-date 22:27 13-10-2017

Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի ունկնդիրների համար “Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը” թեմայով հանրային բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Դեսպանը հանգամանորեն անդրադարձել է Ռուսատանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին և առաջնահերթություններին, մանրամասն վերլուծել է արդի գլոբալ քաղաքական զարգացումները: Ի. Վոլինկինը, մասնավորապես, կարևորել է ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում ծավալված փոխշահավետ համագործակցությունը: Բանախոսության ավարտին դեսպան Վոլինկինը պատասխանել է դպրոցի ունկնդիրների հարցերին: Մինչև բանախոսության մեկնարկը Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում դեսպանի հետ աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր