211652_close_icon

Թուրքական զորքը մտել է Սիրիայի Իդլիբ նահանգ

views-count7090 դիտում article-date 11:00 13-10-2017
Թուրքիայի զինված ուժերը ժամեր առաջ մտել են Սիրիայի Իդլիբ նահանգ։ Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ թուրքական իշխանությունները մեծ քանակության ռազմական տեխնիկա են ուղարկել Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջան։ Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան Սիրիայում գործում է Աստանայում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում և Իդլիբում իր գործողությունները համակարգելու է Մոսկվայի հետ։

Նմանատիպ նյութեր