Շնորհիվ անվտանգության գոտիների՝ Սիրիայի Իդլիբ և Հալեպ շրջաններում լարված իրավիճակը թուլացել է. ՄԱԿ
Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիների շնորհիվ երկրում սրված իրավիճակը համեմատաբար թուլացել է հատկապես Իդլիբի և Հալեպի շրջաններում։
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, հայտնել է ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների ոլորտում խախտումների հետաքննության անկախ հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն։
«Անվտանգության գոտիները, որոնք համաձայնաեցվելե ն Իրանի, Ռուսաստաի և Թուրքիայի կողմից, Իսլիբի և Հալեպի մերձակայքում լարվածության էական նվազեցման են բերել։ Համսի, Դամասկոսի և հյուսիսային Դերաայի շրջաններում շարունակվում են մարտական գործողությունները»,-ասել է նա՝ Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքներիհարցերով խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։
Պինեյրոյի խոսքով՝ նշված շրջանների բնակիչները նաև հումանիտար օգնությանկարիք ունեն, քանի որ ՄԱԿ-ին այս տարի միայն մեկ անգամ է թույլատրվել օգնություն հասցնել այնտեղ։