211652_close_icon
views-count3866 դիտում article-date 17:20 12-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 11-ից 12-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության և ապօրինի ծառահատման 9-ական, խարդախության 6, մաքսանենգության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման, շորթման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր