5141 դիտում
15:01 12-10-2017
Հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը. վարչապետ
«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, Երևանում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ: Արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը:
Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման խնդրին:
Վարչապետը նշեց, որ մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը:
«Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվը ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների շուրջ 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները ՝առանց Երևանի, 51.2 տոկոսով»,-ասաց նա։
Կարեն Կարապետյանը նշեց, որ չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների։ Հաշվի առնելով դա՝ նա հանձնարարեց հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների:
Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց նաև ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
17:24 06-03-2015
Սևանի աղբանոցներից մեկում լուսաձայնային ատրճանակ է հայտնաբերվել
3345 դիտում
11:38 13-02-2022
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1574, մահվան՝ 10 նոր դեպք
Այս բաժնից
751 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1033 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան