211652_close_icon

Սևանի աղբանոցներից մեկում լուսաձայնային ատրճանակ է հայտնաբերվել

views-count2189 դիտում article-date 17:24 06-03-2015
Մարտի 5-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Սևանի բաժին է զանգահարել 1975 թ. ծնված Դավիթ Պ.-ն և հայտնել է, որ Սևանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող դպրոցի հետնամասի աղբանոցում նկատել է ատրճանակի նմանվող առարկա: Մեկնած օպերատիվ խումբը նշված աղբանոցում հայտնաբերել է ՄԲ-690 գործարանային համարով լուսաձայնային ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր