ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ՝ մասնակցելու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են բանկի գործունեությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Ա. Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: