19 ահազանգ՝ ԱԻՆ-ում. փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Հոկտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: