211652_close_icon

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին հրաժարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնի համար ընտրապայքարից

views-count8634 դիտում article-date 14:46 11-10-2017
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանլել է իր թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի ընտրություններում առաջին իսկ քվեարկությունից հետո։ Այդ մասին հայտնում է RBC-ն։ «Ես ցավով ընդունեցի ընտրապայքարից դուրս գալու որոշումը, սակայն ինձնից կախված ամեն հնարավորն արել եմ»,-ասված է Բյուլբյուլօղլիի տարածած հայտարարության մեջ։ Վերջինը արդարացել է, թե սկզբնական շրջանում կառույցի մի շարք անդամների կողմից տրվող աջակցությունը հիմքեր էր տվել իրեն մտածելու, որ կհաղթի ընտրություններում, սակայն հետո ամեն ինչ փոխվել է։ Մինչև Բյուլբյուլօղլիի թեկնածությունը հանելը, այդ պատոնի համար պայքարում էին Ֆրանսիայի, Քաթարի, Լիբանանի, Ադրբեջանի, Վիետնամի, Եգիպտոսի և Չինաստանի թենկածուները;

Նմանատիպ նյութեր