Այսօր տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունը, թեկնածուների մեջ է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուն
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Փարիզում տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 202-րդ նիստը, որի շրջանակներում պետք է ընտրվի կազմակերպության նոր գլխավոր տնօրեն։
Թեկնածուների մեջ է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Եթե թեկնածուներից ոչ ոքի չհաջողվի հավաքել անհրաժեշտ 58 ձայնը, ապա քվեարկությունը շարունակվելու է առաջիկա շաբաթվա ընթացում՝ 4 փուլով։
Ամենայն հավանականությամբ արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերի 13-ից ոչ ուշ։ Իսկ նորընտիր նախագահը լիազորությունները կստանձնի նոյեմբերի 10-ին։ Պաշտոնում ավելի ընտրվել էր վաղ բուլղարացի Իրինա Բոկովան։