211652_close_icon
views-count37865 դիտում article-date 10:44 11-10-2017

«Կարող ա՞ մաֆիա ենք խաղում». Ծըգլը՝ դատավորին. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը: Մի քանի նիստում քննարկվում է խնդրահարույց մի հարց․ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարևանն է, որն այժմ Ռուսաստանում է, և դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 1957 թվականին ծնված, և այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով՝ սակայն 1956 թվականին ծնված և մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։ Դատավարության մասնակիցների մեջ շփոթ էր առաջացել այս վկայի ինքնության հարցի վերաբերյալ և, թե ինչպես պետք է նրա ներկայությունն ապահովվի դատարանում։ Երեկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրել է, որ ըստ համապատասխան ծանուցագրերի՝ Նուբարաշենի խճուղում գտնվող շենքերից մեկի հասցեն տասը տարի առաջ անվանակոչվել է (10 տարի առաջ հասցեն եղել է 1, հիմա դարձել է 5/1) մինչդեռ քննչական գործողության արձանագրության մեջ նշված է եղել հին հասցեն: Ըստ հին հասցեով ստացված գրության՝ այդտեղ Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում, իսկ մեկ այլ՝ նոր հասցեով նշված ծանուցագրով՝ այդպիսի անձ գոյություն ունի, բայց օգոստոսից գտնվում է ՌԴ-ում: Այսօր մեղադրող դատախազը կրկին միջնորդել է ծանուցում ուղարկել, ինչպես նաև դիմել ՍԵԿՏ համակարգին՝ պարզելու թե արդյո՞ք Յուրի Գալստյանը սահմանը հատել է, թե՞ ոչ: Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը: Ամբաստանյալներին զայրացրել է այն հանգամանքը, որ արդեն մի քանի նիստ է ընթերակայի են փնտրում. «Կարո՞ղ ա մաֆիա ենք խաղում, մենք կարմիրներն ենք, իրենք սևերը»,- դիմելով դատավորին ասել է ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծըգըլ), ապա հավելել. «Ոչ մի հատ նորմալ ապացույց չբերեցիք, երեխեքն անցնում են, ասում եք՝ դուք եք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր