Սիլվիո Բեռլուսկոնի. Այժմ Իտալիա ասելիս երեք բան են հասկանում. մաֆիա, պիցա և «Միլան»
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին անդրադարձել է ակումբի հետագա ծրագրերին.
«Միլանը» ֆանտաստիկ պատմություն ունի: «Ռեալի» հետ միասին այն աշխարհի ամենահաջողակ ակումբն է: Իմ ղեկավարությամբ թիմը 30 տարվա ընթացքում մեծ հաջողությունների է հասել: «Միլանը» ինչ որ տեղ արդեն ապրանքանիշ է դարձել: Մի ժամանակ Իտալիան ասոցացվում էր մաֆիայի, պիցայի և Սոֆի Լորենի հետ, այժմ՝ մաֆիայի, պիցայի և «Միլանի»
Տարբեր հետազոտություններով, որոնք ես տեսել եմ, մենք մեծ հեղինակություն ենք վայելում Չինաստանում և Արևելքի մյուս երկրներում: Ամբողջ աշխարհում մենք 350 միլիոն երկրպագու ունենք: Ես փորձում եմ ձևավորել ներդրողների խումբ, որը կիսում է թիմը ֆինանսավորելու իմ տեսակետը:
Եթե ոչինչ չստացվի, կշարժվենք առաջ: Ցանկանում եմ «Միլանում» ավելի շատ իտալացիներ տեսնել: Ես նրանցից չեմ, որ համարում է, թե մեր ֆուտբոլում օտարերկրացիները շատ են», ասել է Իտալիայի նախկին վարչապետը:
Նշենք, որ ներկայումս բանակցություններ են ընթանում «Միլանը» չինացի գործարարներին վաճառելու շուրջ: