211652_close_icon
views-count3353 դիտում article-date 20:45 10-10-2017

Ադրբեջանական կրակոցների թիրախում խաղաղ բնակչությունն է. ՀՀ ՄԻՊ զեկույց. Tert.am

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 13-15-ին այցելել է Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղեր, կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց: ՀՀ ՄԻՊ աշխատակազմի՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարտիկ Մարտիրոսյանը [url=http://www.tert.am/am/news/2017/10/10/ombudsman/2506219]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ մանրամասն ուսումնասիրություններ են կատարել դպրոցի շենքում, պարզել, որ շենքի ուղղությամբ կրակոցներ են եղել, դպրոցի շենքի վրա առկա են հետքեր: Սա լուսանկարներով տեղ է գտել զեկույցում: Կրակոցները տեղի են ունեցել դասերի ժամանակ: Երկրորդ թիրախը գյուղապետարանի շենքն է եղել: «Շենքի վրա հետքեր կային՝ ադրբեջանական ԶՈւ կրակոցներից, բացի այդ, առանձին քաղաքացիների՝ գյուղի բնակիչների տներ ենք ուսումնասիրել, նորից հետքեր են արձանագրվել, երկու տան վերաբերյալ զեկույցում նշել ենք։ Պարզվել է, որ դաշտերի վրա էլ են կրակել՝ հացահատիկի, խաղողի դաշտերի վրա, որի հետևանքով վառվել էին դրանք»,- ասաց նա: Փաստահավաք խմբի անդամները զրուցել են գյուղապետի, դպրոցի տնօրենի, բնակիչների հետ, ակնհայտ է եղել, որ Վազաշենում ու Բարեկամավանում որևէ զինվորական օբյեկտ առկա չէ, հետևաբար՝ այդ կրակոցներն ուղղված են եղել խաղաղ բնակչությանը, և դա արձանագրվել է: Փաստահավաք զեկույցը հրապարակվել է անգլերենով, ֆրանսերենով, այն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին և միջազգային կազմակերպություններին: «Նյութական վնասի չափ չենք հաշվարկել, բայց ակնհայտ էր, որ այդտեղ նյութական վնաս էլ է պատճառվել քաղաքացիական անձանց: Օրինակ՝ դպրոցի շենքում պատուհանները փոքրացնում են, սա թեև չնչին, բայց էլի ծախսերի հետ էր կապված: Բոլոր պատուհանները, որ տեսանելի էին այդ կողմից, էականորեն փոքրացվել են»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/10/10/ombudsman/2506219]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր