Հյս. Կորեայի առաջնորդի քույրը նոր պաշտոն ունի և կարող է մասնակցել երկրի ռազմաքաղաքական որոշումների ընդունմանը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի 28-ամյա քույրը՝ Կիմ Յո Չենը, նոր պաշտոն է ստանձնել երկրի իշխող կուսակցությունում։ Այդ մասին հայտնել է USA Today-ը։
Այժմ նա կարող է մասնակից լինել քաղաքական ու ռազմական կարևորագույն որոշումների ընդունմանը։
«Կիրակի Կիմ Յո Չենը ընտրվել է իշխող Աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի նախագահի տեղակալ»,-մեջբերում է թերթը Հյս. Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունը։