Հրվ. Կորեան ԱՄՆ-ի և Հյս. Կորեայի միջև կառուցողական բանակցությունների շարունակության մեծ հույս ունի
Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվան հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսությունը Վաշինգտոնի ու Փհենյանի միջև շարունակական կլինի և իր երկիրը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացման հարցում։
Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ հայտարարությունը ԱԳ նախարարն արել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Հավելել է, որ Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցները կպահպանվեն մինչև նրա ամբողջական ապամիջուկայնացումը։