Խաբարովսկի մարզում Cy-24M ռմբակոծիչ է կործանվել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, զոհվել են կործանիչի 2 օդաչուները:
Ըստ տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել Խուրբա օդակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, որպեսզի կատարվեր ուսումնամարզական հանձնարարությունը:
TASS գործակալության իրազեկ աղբյուրն էլ հայտնել է, որ ինքնաթիռում եղել է ռազմամթերք: ՌԴ ՌԶՕՈՒ գլխավոր շտաբի գլխավոր հրամանատարի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են բոլոր Cy-24M-երի թռիչքները, մինչև պարզվեն ինքնաթիռի կործանման պատճառները: