21060 դիտում
23:59 09-10-2017
Հայաստանը Մոլդովայում կայացած երաժշտական միջազգային մրցույթից վերադարձել է 10 մրցանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շաբաթ առաջ Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Marul de Aur» «Golden Apple» երաժշտական միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցել է 20 պետություն: Մասնակիցների թիվը հասել է 120-ի:
Հայաստանը ևս մասնակցել է մրցույթին: Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան մրցույթում ներկայացրել է Լիլիթ Գևորգյանին, Արսեն Գևորգյանին, Ռիտա Հովհաննիսյանին, Արևիկ Սուջյանին և Արման Ղազարյանին:
Յուրաքանչյուր մասնակից ներկայացել է էստրադային, ժողովրդական, ջազ և դասական անվանակարգերում:
Հայաստանը մրցույթից վերադարձել է մեկ 3-րդ տեղով, յոթ 1-ին, և 2 « Գրան Պրի»-ով: Այս մասին մեր թղթակցին հայտնել է WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը:
Մրցույթի մշտական ներկայացուցիչ, WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի դասախոս Մերի Կարապետյանը եղել են ժյուրիի կազմում:
«Գրան Պրի»-ի արժանացած մասնակիցները ստացել են ոսկե խնձորներ, իսկ 1-ին և 3-րդ տեղ զբաղեցրածները ՝ ոսկե մեդալներ:
Ժյուրիի անդամների կազմում են եղել նաև Ռուսաստանի, Մոլդովայի, Իտալիայի, Խորվաթիայի, Ռումինիայի ներկայացուցիչները:
Արման Ղուկասյանի խոսքով՝ մրցակցությունն ուժեղ է ընթացել, և ժյուրին դժվարացել է որոշման մեջ:
Մրցույթից հետո Հայաստանի պատվիրակության ղեկավար Արման Ղուկասյանը հյուրընկալվել է տեղի ռադիոհեռուստաընկերություն: Նա հանդիպել է նաև Մոլդովայում Հայաստանի հյուպատոս Թաթուլ Դավոյանի հետ:
Շնորհավորում ենք հայ մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
4870 դիտում
22:40 21-12-2016
Հեղինակավոր մրցույթից հայազգի մեներգիչը վերադարձել է «Գրան պրի» մրցանակով
12746 դիտում
21:49 11-04-2017
Երկու «1-ին մրցանակ» և մեկ «Գրան Պրի»․ հայ երգչուհիները միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
23857 դիտում
11:13 05-04-2018
Հայ երգիչ-երգչուհիները միջազգային մրցույթից պատվավոր հաղթանակներով են վերադարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին