211652_close_icon
views-count23860 դիտում article-date 11:13 05-04-2018

Հայ երգիչ-երգչուհիները միջազգային մրցույթից պատվավոր հաղթանակներով են վերադարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լիտվայի Վիլնյուս քաղաքում մարտի 25-30-ը տեղի է ունեցել «Music Talent Leuge» միջազգային 4-րդ մրցույթը: Մրցույթին մասնակցել է շուրջ 20 պետություն: Այս մասին մեր թղթակցին հայտնել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիա»-ի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը: Այս անգամ WAPA-ն ներկայացրել է 3 երկրի պատվիրակություն. Հայաստանը նեկայացրել է 14 ամյա Էլինա Չոլախյանը, 13-ամյա Մարիաննա Բրսիկյանը, 15-ամյա Սաթենիկ Սահակյանը և16-ամյա Կարեն Օհանյանը: Մարիաննան 2 անվանակարգերում՝ էստրադային և մյուզիքլ, զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Էլինա Չոլախյանը փոփ և էստրադային ոճում՝ 1-ին մրցանակ, Կարեն Օհանյանը էստրադային ոճում ստացել է 1-ին մրցանակը, Սաթենիկ Սահակյանը՝ էստրադային և ջազային ոճում՝ երկու 1-ին մրցանակ: Նրանք բոլորը մասնակցել են մաև գալահամերգին, որը ցուցադրվել է Լիտվայի պետական հեռուստատեսությամբ: Ժյուրի կազմում է եղել Լիա Տոնոյանը, ով ներկայացրել է WAPA-ն: Ժյուրիի կազմում եղել են մոտ 30 անդամ տարբեր երկրներից: WAPA-ն ներկայացրել է նա Լեհաստանի պատվիրակությունը, որը գլխավորել է Սարիբեկ Սարգսյանը: Նա ներկայացրել է 4 երկիր՝ տարբեր տարիքային խմբերում: Լեհաստանը ունեցել է երկու 2-րդ և մեկ 1-ին մրցանակ: Եվ ամենափոքրիկ մասնակիցը, ով Լեհաստանից էր, ստացել է մրցույթի գլխավոր մրցանակներից մեկը՝ փոքր Գրան Պրին: 3-րդ պատվիրակությունը, որ ներկայացրել է WAPA-ն, Մոլդովան է, որը ներկայացրել են Իրինա Կրասնեչուկն ու Յուլիա Ալեյնիկովան: Իրինան ֆոլկ ոճում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Յուլիան էստրադային ոճում է զբաղեցրել 2-րդ տեղը: Նրանք միասին դուետով են հանդես եկել և ֆոլկ ոճում ստացել 1-ին մրցանակ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է մեր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր