Նախարարությունը պատշաճ պատասխանել է ԶԼՄ-ների բոլոր հարցումներին
2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 197 հարցում: Բոլոր հարցումներին պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:
Ե´վ բանավոր, և´ գրավոր հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:
Նույն ժամանակահատվածում մուտքագրվել է 27290 դիմում և գրություն, որոնցից 1017-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1442-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 8 հարցում:
Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Նշված ժամանակահատվածում 331 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության վկայականներ:
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 1211 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 15 լիցենզիա և 429 ներդիր, փոստային կապի գործունեության 3 լիցենզիա և 6 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 621 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա և 2 ներդիր: