211652_close_icon
views-count1799 դիտում article-date 18:04 10-08-2017

Տրանսպորտի նախարարությունը պատշաճ պատասխանել է բոլոր դիմում-գրություններին

2017 թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 21232 դիմում և գրություն: Դրանցից 729-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1200-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով: Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 169 հարցում: Բոլոր հարցումներին պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 5 հարցում: Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին: Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ե´վ բանավոր, և´ գրավոր հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել: Նույն ժամանակահատվածում 259 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայականներ: Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 936 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 9 լիցենզիա և 189 ներդիր, փոստային կապի գործունեության 3 լիցենզիա և 6 ներդիր, ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 478 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա և 2 ներդիր: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր