912 դիտում
16:04 29-04-2019
Քաղաքացիների, լրագրողների հարցումներին պատշաճ չպատասխանելու առիթով նախորդ տարի աճել է ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվը
Հայաստանում պետական մարմինների կողմից քաղաքացիների՝ այդ թվում նաև լրագրողների հարցումներին պատշաճ չպատասխանելու առիթով դիմումների թիվը 2017-ի համեմատ 2018-ին կրկնակի ավելացել է: «[url=https://armenpress.am/arm/news/973037.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և մարդու իրավունքների և ազատության պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և 2018-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
«Ինֆորմացիայի ազատության հետ կապված առանձին վերլուծություն է արվել։ Մասնավորապես 2017-ի համեմատ երկու անգամ աճել են 2018-ի բողոքները, որ պետական մարմինները պատշաճ չեն պատասխանում քաղաքացիների և լրագրողների հարցումներին: Իսկ 2016-ի համեմատ 2018-ի բողոքների թիվն աճել է 3 անգամ»,-ներկայացրեց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ներկայացված զեկույցում մեծ ուշադրություն են ցուցաբերել լրագրողների աշխատանքին: «Պետական մարմինը լրագրողին պետք է վերաբերի օրինավորության, բարեխղճության կանխավարկածով: Այսօր կա կարծրատիպ, թե լրագրողը խոչընդոտում է պետական մարմնի աշխատանքը։ Ես կարծում եմ, որ դա պետք է փոխել»,-ասաց Թաթոյանը:
Նա նկատեց, որ զուգահեռ պետք է շարունակաբար զարգանա լրագրողի պրոֆեսիոնալիզմի աստիճանը: Նա դա կարևորեց համատեղ համագործակցություն ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
12:50 16-01-2020
Երկու անգամ աճել է ընտանիքում բռնության դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների թիվը
Այս բաժնից
532 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
562 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2437 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը