1117 դիտում
23:34 06-10-2014
Ո՞վ կներկայացնի Հայաստանը ՄԻԵԴ-ում. մեկնարկել է թեկնածուների ընտրությունը. տեսանյութ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանից առաջադրվող թեկնածուների մրցույթից դուրս մնաց Հակոբ Ղարախանյանը: Լոռու մարզի նախկին դատախազը նախատեսված ժամից ուշացավ եւ հանձնաժողովը որոշեց նրան դուրս թողնել հետագա պայքարից: Մրցույթին մասնակցելու համար Արդարադատության նախարարություն էին դիմել 14 հավակնորդներ: Հարցազրույցի փուլ չէին անցել երկուսը` Սըրիի համալսարանի դասախոս Արման Սարվարյանը եւ «Ֆիդելիթի Քնսալթինգ» ընկերության գործընկեր-կառավարիչ Արմեն Մելքումյանը: Այժմ պայքարում է 11 թեկնածու: Նելիկ Հարությունյանը երկրորդ անգամ է փորձում Եվրադատարանում դատավոր դառնալ: Ըստ նոր ընթացակարգի, փաստաթղթային փուլը հաղթահարելուց ու բանավոր քննություն հանձնելուց հետո հանձնաժողովը կընտրի 3 հավակնորդի: Երկրի նախագահը պետք է հաստատի երեքի թեկնածությունը, իսկ ՄԻԵԴ-ում կընտրեն մեկին: Հավակնորդների երկրորդ խումբը քննություն կհանձնի հոկտեմբերի 7-ին: Իրավապաշտպան Արայիկ Ղազարյանն իր տպավորությամբ քննությունը հաջող է հանձնել եւ հույս ունի, որ կընդգրկվի Եվրոպա մեկնող եռյակ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի տեղն առաժմ թափուր է, քանի որ նախկին պաշտոնավարողը` Ալվինա Գյուլումյանը, օգոստոսին նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34774]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»