211652_close_icon
views-count6659 դիտում article-date 10:27 09-10-2017

ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 329 հարկ վճարող, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 522 հարկ վճարողի տվյալներ, որոնցից 221-ի մոտ ներկայում հսկողական միջոցառումներն արդեն իրականացվել են: Իսկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ուղարկվել է 1004 ծանուցում, ընդ որում՝ 62 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ, պարզաբանում է ներկայացրել 194 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 354 ռիսկային համարվող հարկ վճարողների տվյալներ: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված ցանկերում ներառվածներից հսկողական միջոցառումներ են իրականացվել 90 հարկ վճարողների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր