Մոսկվայում կկանգնեցնեն ՌԴ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը
Ռուսաստանի մայրաքաղաքում կկանգնեցնեն Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Հուշարձանի կանգնեցման առաջարկը կքննարկվի Հուշարձանների արվեստի հանձնաժողովի փորձագետների կողմից՝ հաջորդ շաբաթ:
Նշենք, որ հայ խորհրդային ճարտարապետ Կ. Հալաբյանը 1932 թվականից ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։
Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։
1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։
1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։