Կրեմլում 120-ամյա եղևնի կկանգնեցնեն
Կրեմլի Սոբորնայա հրապարակում պատրաստվում են Ամանորին և այդ պատճառով 120-ամյա եղևնի են կտրելու: 30 մետրանոց ծառը գտնվում է Մերձմոսկվայում գործող Իստրինյան անտառտնտեսությունում:
РИА Новости-ի փոխանցմամբ, եղևնու ներքևի տերևների երկարությունը 12 մետր է: Եղևնին փնտրել են տարբեր միջոցներով, այդ թվում՝ տիեզերքից: Եղևնին կկտրեն դեկտեմբերի 16-ին, իսկ արդեն 18-ին կուղարկեն Մոսկվա: