3177 դիտում
18:20 07-10-2017
Բոլորն էլ կանկախանան, գալիս է պահ, երբ անկախության պրոցեսներն այլևս անտեսել հնարավոր չէ. քաղաքագետը Իրաքյան Քրդաստանի և Կատալոնիայի մասին. tert.am
[url=http://www.tert.am/am/news/2017/10/07/ara-papyan/2504804]Tert.am[/url]-ի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ որքան էլ Կատալոնիայի անկախությանը հետևած պաշտոնական արձագանքները վերհանեցին ազգերի ինքնորոշման սկզբունքին ժամանակակից աշխարհի փաստացի դեմ արտահայտվելը, սրանք գործընթացներ են, որոնք աստիճանաբար հասնում են եռման կետին, որից հետո արդեն պրոցեսները՝ այսինքն՝ անկախացումն անկասելի է: Այսինքն՝ բոլորն էլ կստանան անկախություն. և՛ Իրաքյան Քրդստանը, և՛ Կատալոնիան:
[b]- Պարոն Պապյան, իրականացա՞ն այն կանխատեսումները, որ Իրաքյան Քրդստանի անկախության հռչակումը շատ բաներ կփոխի տարածաշրջանում և կոնսոլիդացրե՞ց տարածաշրջանի պետությունների՝ Թուրքիայի, Սիրիայի և Իրանում ապրող միլիոնավոր քրդերին:
[/b]
- Քրդստանի հանրաքվեն և ապագայում հնարավոր անկախության հռչակումը շատ բան են փոխել և դեռ կփոխեն: Համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ, ոչ, քրդական պետություն չի կարող ստեղծվել, որովհետև բոլոր հարևանները դեմ են: Նախ ասեմ, որ այս ընթացքում քրդերը լուծեցին կարևորագույն խնդիրը: Իրենք առաջին քայլն արեցին՝ իրենց կարծիքով՝ օրինական հանրաքվե, և ամենակարևորը, իրենք ստացան ԱՄՆ աջակցությունը: Եվ բոլոր այն մեկնաբանությունները, որ ասում են՝ տեսեք՝ Միացյալ Նահանգները չճանաչեց հանրաքվեն և առաջին պարբերությամբ ասաց, որ «չեմ ճանաչում», այդպես է, բայց իրենք ուշադրություն չեն դարձնում ամենակարևոր 2-րդ և 3-րդ պարբերություններին, որ ինքը մատ թափ տվեց Իրաքի կառավարության ու հարևան երկրների վրա՝ ասելով, որ «ինձ համար զենքի գործադրումը Քրդստանի դեմ անընդունելի կլինի»: Այսինքն՝ ամերիկացիները լուծում են կարևորագույն խնդիրը՝ այդ պետության կայացման գործընթացի: ԱՄՆ-ն ապահովում է Անկախ Քրդստանի գոյությունն ու կայացումը, մնացածը հարցերը՝ շրջանակում, զենքի կուտակումներ և այլն, ածանցյալ են և Անկախ Քրդստանը դրանից չի կործանվելու: Հիմա սա գործընթաց է, որ Միջին Արևելքում սկսում է այն ընթացքը, ինչ տեսել ենք Եվրոպայում՝ 90-ականներին: Իսկ 90-ականներին Եվրոպայում վերսկսեց այն ամբողջն, ինչն Առաջին համաշխարհային պատերազմից հետո սառեցվել էր, շատ խնդիրներ կային, որ չէին լուծվել մինչև վերջ: Հատկապես Բալկաններում: Միջին Արևելքում նույնն է. կան սահմաններ ու խնդիրներ, որոնք չեն լուծվել Առաջին համաշխարհայինից հետո. Սովետի առկայությամբ՝ 70 տարի ամեն ինչ սառեցվել էր, դրանից հետո պրոցեսները վերաթարմացվում են, և մենք հիմա դրա արդյունքներն ենք տեսնում:
[b]- Իսկ այս անկախական նկրտումները Կատալոնիայի հանրաքվեով փաստորեն հերքվում են, ինչի կապակցությամբ ռուսական փորձագիտական շրջանակները անգամ հեգնում են, թե, ուրեմն, վերաձևակերպեք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից այս մեկը, որ նման սկզբունքը չի գործում։
[/b]
- Երբևէ անկախությունն այդպես միքայլանի շարժում չէ: Դուք մոռացել եք մեր անկախության գործընթացը, երբ, ըստ էության, 88-ի մայիսին հռչակեցին անկախության մասին և միայն 91-ի սեպտեմբերին դրան մոտեցանք: Տարիներ են պետք: Ոչ, Կատալոնիան էլ կանկախանա, քրդերն էլ, բոլորն էլ, իրենց ասելով չէ: Կա պատմության ընթացք, որը գնում է, և ՄԱԿ-ը, երբ ստեղծվեց հիսունքանի երկիր էր, հիմա 200-ից ավել անդամ ունի, այդ երկրներն անկախանում են, և դա շարունակվում է: Ուղղակի խնդիրը ինքնորոշման և տարածքային իրավունքների սխալ մեկնաբանության մասին է: Իմպերատիվ կարգով տարածքային ամբողջականություն գոյություն չունի: Գոյություն ունի սկզբունք, որ արտաքին ուժի կիրառման կամ նման սպառնալիքով չեն կարող փոփոխվել, այսինքն՝ դա ստեղծված է, որպեսզի երկիրը չենթարկվի արտաքին հարձակման: Ինչ վերաբերում է երկրի ներսում ինչպես կտրոհվի, կինքնորոշվի, միշտ էլ եղել է: Ինչո՞ւ, երբ նույն Գերմանիաները միավորվում էին կամ Չեխոսլովակիան բաժանվում էր, դա ինքնորոշման իրավունք չէ՞ր։
[b]- Գործոնները, որ Բարզանին գլխավորում է քրդերի պայքարը Իրաքում, Աբդուլլահ Օջալանը ղեկավարում էր քրդերի ազատագրական պայքարը Թուրքիայում և Սիրիան, որը չի հանդուրժելու քրդերի անկախության ձգտումներն իր երկրում: Եվ սա էլի ինչերի՞ կարող է բերել Սիրիայում:
[/b]
-Բնականաբար, ցանկացած քրդական պետության ստեղծում՝ անկախ նրանից, թե որ տարածքի վրա, քրդերի պայքարը խթանելու է: Դա իրենց համար օրինակ է և ցանկություն: Բնականաբար, Բարզանին Իրաքի քրդերի ղեկավարն է և ազդեցություն չունի Թուրքիայի քրդերի վրա, բայց այստեղ կա մեկ հանգամանք: Շատ սխալ է մոտեցումը, որ 1 քրդական պետություն ստեղծվի, հնարավոր է տարբեր քրդական պետություններ ստեղծվեն: Ինչպես արաբներն են ստեղծել: Բայց Սիրիայի վրա այդ ազդեցությունը, իհարկե, լինելու է, բայց հանդուրժել-չհանդուրժելն արդեն Սիրիայից չի կախված, այլ, ըստ իս, ռուս-ամերիկյան կամ Ռուսաստան-Ւրան-ԱՄՆ, Եվրոպա համաձայնություններից: Եթե համաձայնության գան, որ պետք է Սիրիայի տարածքը տրոհվի, կտրոհվի: Եվ այսօր Ասադը կա զուտ այն պատճառով, որ Իրանն ու Ռուսաստանը պաշտպանում են: Այն էլ՝ զենքով են պաշտպանում: Այսինքն, եթե չլինեին իրենք, վաղուց Ասադն էլ չէր լինի, Սիրիան էլ: Այսօր ձեռնտու է դա անելը, անում են, բայց մենք չգիտենք՝ դեռ ինչ կլինի. հիմա Ռուսաստանը ոնց կտրուկ իր վերաբերմունքը փոխեց Իրանի նկատմամբ, անցավ Սաուդյան Արաբիայի կողմը: Բառացիորեն 2 օր առաջ: Զենք է ծախում, այսինքն՝ Ռուսաստանը վարվեց այնպես, ինչպես միշտ վարվում է Հարավային Կովկասում: Ինքը մի կողմին զենք է վաճառում, որպեսզի հակառակորդ կողմին գրգռի շատ զենք առնելու: Խոսեց Իրանին զենք վաճառելու մասին, դրանով սաուդցիներին բերեց իր դուռը։ Ասածս այն է, որ հիմա շատ արագ է փոխվում այդ քաղաքականությունը: Այն, ինչ անհնար է թվում, վաղը դառնում է հնարավոր: Եվ դրանից էլ, նաև պատմությանն ընթացքին նայելով եզրակացնում եմ, որ պետությունների տրոհումը և նոր պետությունների ստեղծումն անկասելի է:
[b]-Դառնանք հայերի հարցին: Դուք նշել եք, որ դեմ եք այն կարծիքներին, որ մենք՝ հայերս, չպիտի ոգևորվենք քրդական գործոնով և Թուրքիայի հնարավոր մասնատմամբ: Այսինքն՝ լինելով հակաթուրք՝ մենք ինքնաբերաբար դառնում ենք քրդամետ:
[/b]
- Շատերը դեմ են քրդական անկախությանը՝ ասելով, որ նրանք հավակնություններ ունեն Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Նախ, առաջինը, մենք Արևմտյան Հայաստանի հարցով որևէ պետական քաղաքականություն չենք իրականացնում: Անգամ հայտարարությունների մակարդակով, հետևաբար, որևէ մեկի վրա մուննաթ գալու իրավունք չունենք:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/07/ara-papyan/2504804]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
22805 դիտում
23:46 12-07-2018
Ադրբեջանի իշխանությունները կարող են վախենալ հայկական ժողովրդավարական պրոցեսներն իրենց մոտ տարածվելուց. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
676 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
565 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
772 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am