211652_close_icon
views-count6124 դիտում article-date 21:43 24-12-2020

Վախճանվել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուբեն Գրիգորյանը

Ծանր կորուստները շարունակում են ծանրացնել կյանքը: Ծանրացնել այն ժամանակը, որում ապրում ենք: Այսօր ստացված գույժը կյանքն ու ժամանակը ծանրացնող գույժերից էր. վախճանվել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Հանկարծամահ է եղել իր սիրելի աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում, որը Ռուբենի հնարավորությունն էր իր սիրելի երիտասարդությանը տալու այն, ինչ ինքն ուներ՝ գիտելիքներ, կենսափորձ, կյանքի դասեր, կինոյի դասեր, վարպետության դասեր… Ռուբենն այն բացառիկ անհատներից էր, որ իրեն հատուկ լռությամբ դեպի մեծ կինո էր տանում այն երիտասարդներին, որոնք ընտրել էին կյանքի այդ ուղին ու կարիք ունեին հոգատար ձեռքի, ընկերոջ, ուսուցչի, գաղափարակցի, ոգևորողի… Նրան սիրում էին իր ուսանողները և նրա ուսանողներն այն եզակիներից էին, որ սիրում էին կինոն: Այն եզակիներից էին, որ իրենց առաջին քայլերն այդ աշխարհում արեցին, որպես հասուն անհատներ՝ հայկական կինոյին բերելով իրենց, բացառապես իրենց ձեռագիրն ու շունչը: Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա: ՀԱՆԳՉԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ. ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ծանր կորուստները շարունակում են ծանրացնել կյանքը: Ծանրացնել այն ժամանակը,...

Опубликовано Union of Cinematographers of Armenia / Կինեմատոգրաֆիստների միություն Среда, 23 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր